Արմավիրի մարզում 61-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Ford Transit-ով բախվել է կայանված 06-ին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Առաքել Մ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված VAZ 2106 մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բախման հետևանքով 06-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Ford-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած)։

--00--ԱՀ