Բախվել են Opel Zafira-ն ու «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի Ford Transit-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

․

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտավան գյուղի վարչական տարածքում բախվել են Նիզամի գյուղի բնակիչ, 62-ամյա Պավել Գազարյանի վարած Ford Transit մակնիշի և Դաշտավան գյուղի բնակիչ, 45-ամյա Մարտին Եղիկյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 43-ամյա Գնել Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:  

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Պ. Գազարյանը աշխատում է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ