Արդշինբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է նոր վարկատեսակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

տնտեսական

Արդշինբանկը հայտարարեց նոր տեսակի վարկի մասին՝  SME-FLEXI, որը կօգնի ՓՄՁ-ներին, արտահանողներին և ներմուծողներին լուծել ընթացիկ իրացվելիության, շրջանառու միջոցների համալրման, կրեդիտորական պարտքերի մարման, մաքսազերծման, հարկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև աշխատողներին աշխատավարձերի վճարման հարցերը։

«Մենք կօգնենք ՓՄՁ-ներին արդյունավետ կառավարել իրենց դրամական հոսքերը և ներդրումներ կատարել աճի մեջ», - ասաց Արդշինբանկի ՓՄՁ տնօրեն Արթուր Հակոբյանը: «Կարծում ենք, որ վարկը կհետաքրքրի արտադրողներին, արտահանողներին, ներմուծողներին, նոր տեխնոլոգիական  ընկերություններին, շատ այլ ձեռնարկությունների, որոնք ցանկանում են կարճաժամկետ հեռանկարում փոխել իրենց բիզնես պրակտիկան, ավելի ճկուն մեխանիզմով և ավելի ցածր տոկոսադրույքներով ֆինանսավորում ներգրավել»,- ասաց Հակոբյանը:

Նոր վարկատեսակը կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորման  հնարավորություն է տալիս։ Կարճաժամկետ վարկավորման դեպքում հաճախորդը հնարավորություն ունի վերցնել 3, 6, 9 կամ 12 ամսով վարկ, ազատորեն օգտվել դրանից և մարել այն առանց վաղաժամկետ մարման տույժերի: Հաճախորդի ցանկությամբ հնարավոր է կարճաժամկետ ֆինանսավորումից անցում կատարել երկարաժամկետի՝ առանց հավելյալ պայմանագրի և այլ փաստաթղթերի՝ ևս 4 տարի մարման ժամկետով։ Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով՝  սկսած 9%, ԱՄՆ դոլարով՝ սկսած 6% և եվրոյով՝  սկսած 4,5%: Վարկի առանձնահատկությունը դրա մարման մեխանիզմն է՝ մայր գումարը վճարվում է ժամկետի վերջում, իսկ տոկոսները՝ ամսական։

Վարկի մասին  ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել բանկի կայքում, հետևյալ հղումով՝  https://www.ardshinbank.am/content/sme-flexi  

Արդշինբանկի վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Տեսանյութեր