Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ․ դատական նիստը մեկնարկել է առանց նրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Աղվան Հովսեփյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր ներկա չի եղել հերթական դատական նիստին։ Ըստ նիստերի քարտուղարի՝ նա տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ 

Ու չնայած ամբաստանյալի բացակայության դեպքում նիստը ենթակա է հետաձգման, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ներկայացվել են միջնորդություններ, որոնք կարող են քննարկվել՝ առանց Աղվան Հովսեփյանի։

Նշենք, որ այս պահին քննարկվում է Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունն սկսելու համար փորձագետներ ներգրավելու միջնորդությունը։

--00—ԼՄ