Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Խաչատուրյան Ջավադյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա 70-ամյակի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է հազարամյակների պատմություն ունեցող հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը:

Այս տարի նախատեսված են քաղաքական, տնտեսական և մշակութային մի շարք միջոցառումներ, որոնք վստահաբար կնպաստեն երկու երկրների փոխգործակցության առավել խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

--00--ԱՀ