Արմեն Սարգսյանը Հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին` ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ պատմամշակութային սերտ շփումների և համագործակցության արդյունքում ձևավորված հայ և եգիպտացի ժողովուրդների ամուր բարեկամությունը սկիզբ է առել վաղ անցյալից և մշտապես աչքի ընկել կենսունակությամբ: 

«Գոհունակությամբ եմ նշում, որ այսօր ձևավորված միջպետական հարաբերություններն այդ ամենի ուղղակի արտացոլումն են: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի արձանագրել նորանոր ձեռքբերումներ բոլոր ուղղություններով և համակողմանիորեն օգտագործել ողջ ներուժը»,- ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

--00—ԼՄ