ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
ՌԴ-ն կընդլայնի համագործակցությունը Ռուսաստանով շահագրգիռ պետությունների հետ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տրանսպորտի հարցերով խորհրդակցության ժամանակ։
«Ռուսաստանից հրաժարվելու մի շարք երկրների ցանկությունը ցույց տվեց, թե որքան կարևոր է տրանսպորտային հոսքերի դիվերսիֆիկացումը։ Առաջիկա տարիներին Ռուսաստանի Դաշնությունում անհրաժեշտ է արագացնել ենթակառուցվածքների զարգացումը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով, ռուսական բիզնեսը հարմարվում է փոփոխություններին և նոր պայմաններում նոր կապեր է հաստատում։
Պուտինը հանձնարարել է ապահովել դեպի Սևծովյան հանգստավայրեր մարդատար երկաթուղային տրանսպորտի անհրաժեշտ ծավալը՝ Ռուսաստանի հարավային օդանավակայանների փակման պայմաններում։
--00--ԱԱ