Ոստիկանները բացեցին դեպի Դեմիրճյան ճանապարհը, ընդդիմադիրները շարունակեցին քայլերթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի ԱԺ այցին ընդառաջ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել խորհրդարանի մուտքերի մոտ, այդ թվում՝ Դեմիրճյան փողոց տանող հատվածում։

Ընդդիմության կողմնակիցները «առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով պաշարել էին ԱԺ մերձակայքը։ Ի վերջո, ոստիկանները տեղի տվեցին բազմամարդ քայլերթի մասնակիցների պահանջին և բացեցին Դեմիրճյան տանող ճանապարհը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԱ