Գիշերուզօր առողջապահական համակարգը պայքարել է այս օրվա համար. ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

anahit-avanesyan-2.jpg

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք այսօր չի գրանցվել։

«Վերջապես փաստում ենք՝ COVID-19-ով հիվանդացության 0 նոր դեպք։

Երկու տարի երկու ամիս գիշերուզօր առողջապահական համակարգը պայքարել է հենց այս օրվա համար», - այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նշենք, որ հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակի կայունացումը՝ առողջապահության նախարարությունն այսուհետ COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակի շաբաթը մեկ:

--00--ՀԶ