Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Տիգրան Սարգսյանին՝ եղբոր մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրա եղբոր՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:

Նախագահ Սարգսյանը այդ ցավալի կորստի կապակցությամբ խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել նաև Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:

--00--ԱՀ