3-4 տարի առաջ նախկիններին էին մեղավոր, հիմա էլ՝ խաղաղապահնե՞րը, պայքարել է պետք. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Երկու տարի առաջ նախկիններին էին մեղավոր, հիմա էլ՝ խաղաղապահնե՞րը, պայքարել է պետք։ Այս մասին այսօր Արցախի շրջափակման դեմ նախատեսված հանրահավաքի ընթացքում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իշխանությունների այն կոչերին, որ խաղաղապահները պետք է ապահովեն ՀՀ-Արցախ ցամաքային կապը։
«Պետք չի սեփական խնդիրները բարդել ուրիշի վրա, այսինքն՝ 3-4 տարի առաջ մեղավորները նախկիններն էին, հիմա էլ խաղաղապահներն ու ռուսները՞» - ընդգծեց Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահը նաև հարց տվեց, թե արդյո՞ք որևիցե մեկը գիտի, թե ինչ պարտականություններ ունեն այս իրավիճակում ՌԴ խաղաղապահները՝ ակնարկելով, որ որևիցե փաստաթղթով նրանց լիազորությունների մասին նշված չի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ