Ոչ մեկին պաշտոն տալու ամբիցիա չունենք, հետքայլի տեղ չունենք, չհաջողենք՝ պետականություն կկորցնենք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Ընդդիմությունը չի հավաքվել որևիցե մեկին պաշտոն տալու համար, առաջնորդներից ոչ մեկը նման ամբիցիա չունի։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ այսօրվանից սկսում է ընդդիմության ապակենտրոն ու ցանցային ակցիաների երկրորդ փուլը։

«Եթե այս անգամ չհաջողենք, կարող ենք խոսել մեր պետականության կորստի մասին։ Հետքայլի տեղ չունենք»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ՀԶ