Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

.

Կյանքից հեռացել է նկարիչների միության անդամ, ՀՀ ժողովրդական նկարիչ (1988 թ.) Ֆերդինանդ Մանուկյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նկարիչների միությունը:

1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1967 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1968-1972 թվականներին եղել է Գյումրու գլխավոր նկարիչը:

Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում:

 

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1994, 2002, 2012), Գյումրիում (1995), Փարիզում (1999), Փասադենայում (2001), Հաագայում (2004):