Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

14

Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Ուալիտ Պուխարիին: 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը տեղեկացնում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպմանը քննարկվել են Լիբանանի ներքին կյանքին վերաբերող հարցեր:

Դեսպանն ու Վեհափառն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև քրիստոնեություն-իսլամ երկխոսությանն ու այդ համատեքստում Արամ Ա.-ի ունեցած առանցքային դերակատարությանը։

--00—ԼՄ