Արցախում գազամատակարարումը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

հասարակական

Արցախում գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին 24News-ին հայտնեցին «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունից։

Մարտի 21-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որ բավարար հիմքեր ունի պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով դադարեցրել է գազամատակարարումը։ 

Գազամատակարարումը վերականգնելու շուրջ բանակցություններն ադրբեջանական կողմի հետ վարում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը։

--00--ԿԿ