Աշոտյանն ահազանգում է․ Գյումրիում բերման են ենթարկել Կարապետ Պողոսյանին, նրա ձեռքը կոտրվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

նկար

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ Գյումրիում ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել Կարապետ Պողոսյանին:

Բերման ընթացքում դիտավորյալ տապալել են գետնին, Կարոն ունի վնասվածքներ, ձեռքը կոտրվել է: 

Հիմա էլ փորձում են ձերբակալության համար հիմքեր ստեղծել:

Այսպես կոչված քֆուրի քրեականացման անվան տակ տեղի են ունենում խոսքի ազատության սահմանափակումներ և քաղաքական բռնաճնշումներ այլախոհների նկատմամբ:

Իսկ Եվրոպական Միության դեսպանը В Багдаде все спокойно դեմքով շարունակելու է ձեզ և Բրյուսելին լոլոներ պատմել դրսում՝ փիսիկ, ներսում՝ առյուծ ներկայացող ոչնչությունների «ժողովրդավար» լինելու մասին»:

Նշենք, որ Կարապետ Պողոսյանը գյումրեցի քաղակտիվիստ եւ ըննդիմադիր գործիչ է»։

--00—ԼՄ