Ոստիկանության օպերը երեկ ստացել է ծառայողական զենքը, շատ հուզական վիճակում թողել երկտող և անհետացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

timthumb (1)

Ահազանգեր եմ ստանում Ախուրյանի համայնքից. Ըստ տեղեկությունների ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի օպեր Հ.Բ. երեկ ստացել է իրեն ամրակցված ծառայողական զենքը, շատ հուզական վիճակում թողել երկտող և անհետացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:

«Մինչ այս պահը որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել: ՀՀ ոստիկանություն հերքեք կամ հաստատեք լուրը»,- հավելել է նա:

--00—ՅՄ