Զելենսկին ողջ չի մնալու, նրան փոխարինող կա. Արևմուտքի «պլան բ»-ն սկսված է. միջազգայնագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Զելենսկին դատապարտված է, նա կենդանի չի մնալու, վերջին շրջանում Արևմուտքը շատ է խոսում նրա մահվան մասին: Այս մասին 24TV-ի եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

Նրա խոսքով, Արևմուտքն ունի Ուկրաինայի իշխանության շարունակականության ծրագիր, իրենք ունեն նաև «պլան բ»:

«Այսօր արդեն խոսում են Յուլիա Տիմոշենկոյի մասին, որ հենց նա կարող է լինել Զելենսկու հավանական փոխարինողը, բայց, կարծում եմ, ՌԴ-ն իր այս գործողություններով սառը ջուր կլցնի այդ ցանկությունների վրա, որովհետև, դատելով ռուսական բանակի գործողություններից, ՌԴ-ն չի սկսել հատուկ ռազմական գործողություն նրա համար, որ կամակատար Զելենսկուն փոխարինի Տիմոշենկոն»,-ասել է միջազգայնագետը:

Բանախոսի պնդմամբ, Պուտինի վերջին հայտարարությունը հստակ ուղերձ էր Արևմուտքին, որ կա՛մ Ուկրաինա չի լինի, կա՛մ այն կլինի պրոռուսական:

Մանրամասները՝ տեսանյութում: