Արցախի ԱԺ նախագահը քննարկել է ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների աջակցության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

 

տռռեգտեռգ

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։

Նա հանդիպել է ինչպես Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի, այնպես էլ Շտաբում այդ պահին ներկա հասարակության ներկայացուցիչների հետ։

Քննարկման առանցքում  պատերազմի հետևանքով ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած  արցախցիներին աջակցելու ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ու ձեռնարկվող միջոցներին վերաբերող հարցերն էին։

Հանդիպման ընթացքում Արթուր Թովմասյանը պատասխանել է ներկաների առաջադրված հարցերին:

--00--ՍԳ