ԱՄՆ-ի վարչակազմը Կոնգրեսից ևս 30 միլիարդ դոլար կխնդրի համավարակի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 16,  24 News

կորոնավիրուս

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է հանդես գալ Կոնգրեսում՝ խնդրելով հավանություն տալ լրացուցիչ 30 միլիարդ դոլարի հատկացմանը երկրում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

Նրանց տեղեկատվության համաձայն, 17,9 միլիարդ դոլարը պլանավորվում Է ծախսել պատվաստանյութերի եւ բուժման վրա, 4,9 միլիարդ դոլարը՝ թեստավորման, 3 միլիարդ դոլարը՝ չապահովագրված մարդկանց կորոնավիրուսից բուժելու եւ 3,7 միլիարդ դոլարը՝ հեռանկարում վիրուսի նոր տարատեսակների հնարավոր հայտնվելուն նախապատրաստվելու վրա: Associated Press-ը գրում Է, որ առայժմ պարզ չէ, թե լրացուցիչ ֆինանսավորման պահանջը ինչպես կընդունեն Կոնգրեսում:

Հանրապետականները կցանկանային հիմնական միջոցներն ուղղել երկրի ներսում վիրուսի տարածման դեմ պայքարին, մասնավորապես, ձեռնարկություններին օգնելու նպատակով:

Դեմոկրատ առաջադիմականները հանդես են գալիս աղքատ երկրներին պատվաստվելու գործում օգնություն ցուցաբերելու նպատակով լրացուցիչ ջանքերի օգտին: ԱՄՆ-ը շարունակում է աշխարհում առաջատարը մնալ ախտահարվածների եւ վիրուսից մահացածների թվով։

--00—ՄՀ