Պարեկների արագ արձագանքման շնորհիվ փրկվել է 7-ամյա տղայի կյանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

տռռեգտեռգ

Պարեկային ծառայության աշխատակիցները օգնություն են ցույց տվել Երևանում շմոլ գազից թունավորված 7-ամյա տղային՝ ծառայողական ավտոմեքենայով արագ տեղափոխելով  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել երեխայի կյանքը:

Լուրը հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ նմանատիպ դեպքեր պարեկային ծառայության ընթացքում շատ է հանդիպում:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը ասաց, որ ընտանիքը Ջրվեժից է: «Սկզբում պարեկային ծառայության միջոցով շտապ մեզ մոտ տեղափոխեցին տղային, այնուհետև շտապօգնության մեքենայով  բերեցին երեխայի մորը: Հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո՝բաժնի ղեկավար Կարեն Տոնոյանի գլխավորությամբ բուժանձնակազմը ցուցաբերել է հնարավոր բոլոր բժշկական միջամտությունները: Երեխան և հատկապես մայրը ծայրահեղ ծանր վիճակում են այստեղ տեղափոխվել հիվանդանոց և այժմ իրենց լավ են զգում»,- ասաց նա:

--00--ՍԳ