Մեծ Բրիտանիան սկսել Է քննարկել Հարավարևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ամրապնդման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 7,  24 News

Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաղորդել Է, որ Լոնդոնը քննարկում է Հարավարեւելյան Եվրոպայի պաշտպանության համար «Թայֆուն» կործանիչներ եւ ռազմանավեր ուղարկելու հնարավորությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նա կարծում է, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները ՆԱՏՕ-ին հարկադրում են ամրապնդել իր դիրքերը Եվրոպայում: «Եթե նա (Ռուսաստանը) սկսի եւս մեկ ներխուժում, ապա Արեւմուտքին կստիպի ավելի շատ բան իրականացնել, քան նա ձգտում է կանխել: Իրականում դա արդեն տեղի է ունենում»,-ասվում է Ջոնսոնի հոդվածում, որը հրապարակվել է The Times-ում:

Վարչապետը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ լարվածության հետեւանքով «Ամերիկան, Ֆրանսիան, Իտալիան եւ մյուս դաշնակիցներն ուժեր են ծավալում ՆԱՏՕ-ի հարավարեւելյան թեւում ճիշտ այնպես, ինչպես Մեծ Բրիտանիան ամրապնդում Է հյուսիս-արեւելքը»: Միեւնույն ժամանակ Ջոնսոնը նշել է, որ պահպանվում է ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական միջոցներով կարգավորելու հնարավորությունն այն դեպքում, որ Ռուսաստանն ապահովի իրադրության «ապաԷսկալացումը»:

Երկխոսության ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորությունները քննարկելու համար առաջիկայում Մոսկվա կուղեւորվի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը եւ բրիտանական ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասին, հիշեցրել է Ջոնսոնը: Արեւմուտքի երկրները վերջին շաբաթներին անհանգստություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի զորքի տեղաշարժման առնչությամբ: Նրանք կարծում են, որ Ռուսաստանը կարող է ներխուժում պլանավորել հարեւան երկիր, եւ նրան սպառնում են պատժամիջոցներով: Մոսկվան քանիցս հայտարարել է, որ նման ոչինչ չի պլանավորում:

--00—ՄՀ