Դատավոր Բախշիյանին կալանավորեցին, ավելի ճիշտ՝ զոհաբերեցին, հանուն նիկոլների վրեժի

 ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 7,  24 News

ղազինյան

Դատավոր Բախշիյանին կալանավորեցին, ավելի ճիշտ՝ զոհաբերեցին, հանուն նիկոլների վրեժի, հոգեկան բավարարվածության ու վախերի փարատման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ 

«Իսկ զոհաբերողները հիմա երևի հանգիստ նայում են, թե ինչպես են բորենիները խորտակում երիտասարդ դատավորի ճակատագիրը, ինչպես են զնդանը նետում իրենց գործընկերոջը:

Չեմ պատկերացնում, թե ինչ են զգալու Բախշիյանին զոհաբերած մարդիկ, երբ նույն զոհասեղանին մի օր դնեն իրենց կամ իրենց հարազատներին, քանի որ նիկոլի համար բոլորը օգտագործման ենթակա մատերիալ են, թափոն:
Բայց մեկ բան հաստատ գիտեմ. բոլորը պատասխան են տալու. . .»,- գրել է Ղազինյանը։

 --00—ՄՀ