Կորոնավիրուսի պատճառով ՔՊ-ի Դիլիջանում եռօրյա հավաքը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Հասարակական

«Կորոնավիրուսի պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Դիլիջանում կայանալիք եռօրյա հավաքը հետաձգվել է»,- այս մասին 24News- ին տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորի խոսքով՝ հանդիպմանը քննարկվելու էին քաղաքական և օրենսդրական հարցեր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 28-30-ը խմբակցությունը Դիլիջանի «Best Western»-ն հյուրանոցում եռօրյա հավաք է անցկացնելու։

--00--ԿԿ

Տեսանյութեր