Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 57 212 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Կորոնավիրուս

Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 57 212 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 11 044 986 է: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հունվարի 22-ին հայտնել է Նոր ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Կորոնավիրուսի պատճառով մեկ օրում երկրում հոսպիտալացվել է 9 902 մարդ, առողջացել է 25 525 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 10 000 577 է:

Մեկ օրում հաստատվել է մահվան 681 նոր դեպք: Մահերի ընդհանուր թիվը 325 433 է:

Տեսանյութեր