Գազի գնի ինչ փոփոխություններ կարող են լինել. Սահմանված մեխանիզմը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Տնտեսական

Գազի գնի փոփոխությունները հնարավոր կլինի քննարկել միայն այն ժամանակ, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը համապատասխան հայտ ներկայացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նա հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած միջպետական արձանագրության համաձայն` նախատեսված էր, որ գազի գինը կտատանվի՝ կախված դրա էներգետիկ արժեքից: Եթե այն մեկ խմ-ի համար 7 900 կիլոկալորիայից բարձր լինի, սահմանին գազի գինը համամասնորեն կբարձրանա, իսկ եթե ավելի ցածր, կնվազի։

Այդ մեխանիզմը ներդրվել է դեռևս 2013թ․-ի համաձայնագրում, սակայն դրա կիրառումը հետաձգվում էր։ Այժմ այն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, և սահմանին վերջնական գինը կախված կլինի գազի էներգետիկ արժեքից։ 

--00--ԿԿ