Ադրբեջանցի զինվորականներին վերադարձրել ենք առանց նախապայմանների. սակարկությամբ չենք զբաղվում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

Ի՞նչ նախապայմաններով են վերադարձվել սահմանախախտ ադրբեջանցի զինվորականները, որ ձերբակալվել էին հայ դիրքապահների կողմից: Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօրվա առցանց ասուլիսի ժամանակ:

«Մենք վերադարձրել ենք առանց նախապայմանների, որևէ բանի դիմաց չենք վերադարձրել: Մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մարդկանց սակարկություններով ենք զբաղված: Մենք մեր դիրքորոշմամբ ի ցույց ենք դրել լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին և կանոններին»,- նշեց նա:

--00--ԱԹ