ԱԱԾ-ն՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News  

սահման

Հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ:

Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները:   

 --0—ՄՀ