Բայդեն-Պուտին հանդիպում չի լինի. Ուկրաինայի շուրջ լարվածությունը շարունակվում է․ «Ամերիկայի ձայն»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի գծով գլխավոր դիվանագետ Քարեն Դոնֆրիդը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ռազմական տեխնիկա և մատակարարումներ ուղարկել Ուկրաինա, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ռուսաստանը հերքում է իր կողմից Ուկրաինա ներխուժում իրականացնելու նպատակ ունենալու մասին ԱՄՆ-ի մեղադրանքները: Այս զարգացումներից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չի նախատեսվում հանդիպում նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի միջև այն ժամանակ, երբ ռուսական զորքերի կուտակումները շարունակվում են Ուկրաինայի սահմանին:

«Կարծում եմ, որ պետք է նախ սպասել, տեսնելու համար, թե արդյոք դիվանագիտական առումով որևէ առաջընթաց կա, թե ոչ»: «Մենք ուզում ենք տեսնել Ռուսաստանում դեէսկալացիա, ուզում ենք, որ ռուսական ուժերը հետ քաշվեն Ուկրաինայի հետ սահմանից»,- ասել է Բլինքենը: 

--00—ԼՄ