ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Երևանին և Բաքվին հակասությունները լուծել երկխոսության միջոցով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Անտոնիո Գուտերեշը վերահաստատում է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումն այն մասին, որ «տևական խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն երկխոսության միջոցով»: Այդ մասին հայտնել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
Հաքը ասել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման միջոցով:
--00—ԼՄ