Փորձել են ջարդել «Սասունցի Դավիթ» ԵԿ ստորգետնյա անցման տարածքի վճարային տերմինալը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22,  24 News

տերմինալ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները նոյեմբերի 19-ից լույս 20-ի գիշերը կանխել են «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի ստորգետնյա անցման վճարային տերմինալի կողոպուտի փորձը: 

Երկու անհայտ անձինք, զինվելով դիմակներով և երկաթյա ձողերով, ժամը 5-ի սահմաններում կողոպտելու նպատակով փորձել են ջարդել «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի ստորգետնյա անցման տարածքում տեղակայված վճարային տերմինալն ու սուրճի-մեքենան: Չնայած ուշ ժամին՝ ընկերության աչալուրջ աշխատակիցների կողմից օրինազանցներից մեկի փախուստը կանխվել է, և նա հանձնվել Ոստիկանության աշխատակիցներին: Երկրորդ անձի ինքնությունը նույնպես հայտնի է, սակայն վերջինս դեռևս գտնվում է փախուստի մեջ։ 

Պատահարն արձանագրվել է նաև «ՀԿԵ» ՓԲԸ տեսանկարահամնան համակարգի միջոցով:

 --00—ՄՀ