Հարակից տարածքների գնահատում ենք սկսել. Մարությանը՝ մետրոյի կառուցվելիք կայարանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

մարության

«Մոտավորապես վերջնական մենք ունենք մեր համար պատասխանը, թե որն ենք անում»: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագրերից:

«Այս ուղղությամբ որոշակի քայլեր ենք կատարում՝ նախագիծ, նախահաշիվ: Որտեղ որ լինելու է կայարանը, հարակից տարածքների գնահատում ենք սկսել, մեր ճարտարապետներն ընդհանուր սահմաններն են ճշտում, որ վերջնական մոդելն ունենանք», - հավելել է Երևանի քաղաքապետը: