Որոտան, Բարձրավան, Շուռնուխ համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա․ Գնել Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ են կառուցվում, և շարունակելու են կառուցել՝ սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից՝ Հյուսիս–հարավից Սիսիան-Քաջարան և այլ հատվածներից՝ մինչև դաշտամիջյան ճանապարհներ։

«Հաջորդ տարի պլանավորել ենք մոտ 500 կիլոմետր դաշտամիջյան ճանապարհ կամ նախագծել կամ մի մասը կառուցել։ Կան միջհամայնքային ճանապարհներ, այսինքն՝ բազմաթիվ ծրագրեր կան, որոնց մի մասը նախատեսված չէր, մի մասը նախատեսված էր, այնպես որ, պրոցես է, անում ենք»,–ասել է նա և հավելել, որ Որոտանի, Բարձրավանի, Շուռնուխի բոլոր այդ համայնքների ուղղությամբ հենց այս պահին շինարարներն աշխատում են, ճանապարհները հնարավորինս բարեկարգում են։

Հարցին՝ ինչո՞ւ ավելի վաղ չեն արվել այդ աշխատանքները, Գնել Սանոսյանը պատասխանել է՝ վաղուց են սկսել։

«Նշված բոլոր համայնքներ էլ հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա»,–ասել է նա։

Նոյեմբերի 11-ից Կապան–Գորիս ճանապարհին ադրբեջանցիներն սկսել են մաքսային վերահսկողություն սահմանել, ինչի հետևանքով։

--00—ԼՄ