Պետությունը պետք է ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնի և շատ պահանջի նրանցից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Պետությունը պետք է ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնի և շատ պահանջի նրանցից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց մաթեմատիկայի ուսուցիչ, «Մաթեմիկ» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Տիգրան Առուշանյանը։ Ուսուցչի համոզմամբ, մաթեմատիկան ներկայումս չափազանց ցածր մակարդակում է Հայաստանում, սա ամենամեծ խնդիրներից մեկն է, որը մենք չենք գիտակցում։ 

Խոսելով դպրոցներում տարածված արատավոր երևույթներից՝ նա նկատեց, որ տղաների մոտ տարածված է կարծիքը, թե սովորելն ամոթ է․ «Էս երևույթը պետք է արմատախիլ անենք, և այդ գործը պետք է ստանձնեն տղամարդ ուսուցիչներն՝ իրենց օրինակով»։ 

Առուշանյանը պատմեց նաև իր նախաձեռնության՝ «Մաթեմիկ» դպրոցի մասին։ Նրա  խոսքով, իրենց աշակերտներն ամենօրյա ռեժիմով աշխատում են, որը վաղը ներդրում ունենան հայրենիքում։ 

Բացի դրանից, իրենք համախմբել են տարբեր ուսուցիչների և մասնագետների, որպեսզի շաբաթական 3 ժամ նվիրեն արցախցի երեխաներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր