Նորոգվել է Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհի 1.3-րդ կմ-ի վրա գտնվող քայքայված կամուրջը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Վերականգնվել է Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրից դեպի Մրգաշատ տանող ավտոճանապարհի (Հ-15 /Մ-5/ (Նորապատ) – Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) կմ 1+300 հատվածում գտնվող կամուրջը։ Նշված ճանապարհը նորոգվել է մոտ երկու տասնամյակ առաջ և այժմ անբերակարգ վիճակում է։ Տարիների ընթացքում քայքայվել էին ճանապարհի 1.3-րդ կիլոմետրի վրա գտնվող կամրջի բետոնե պանելները, առաջացել էին նստվածքներ, և փոսային նորոգումներով ու ընթացքիկ սպասարկման աշխատանքներով հնարավոր չէր վերացնել առկա թերություններն ու ապահովել անվտանգ երթևեկություն։

Նշված ճանապարհը սպասարկող «Արմավիր ճանշինվարպետ» ՓԲԸ կողմից ճանապարհի ընթացիկ պահպանման և սպասարկման շրջանակներում ճանապարհի երթևեկելի մասում փոխվել են կամրջի 3 պանելները, տվյալ հատվածում կատարվել են բետոնապատման և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Այս աշխատանքներն իրականացվել են ճանապարհի անցանելիությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ ճանապարհի տարբեր հատվածներ ներառված են 2022 թ. հիմնանորոգման ծրագրերում։

--00—ԼՄ

Տեսանյութեր