Դավիթ Տոնոյանին փորձում են քավության նոխա՞զ դարձնել․ Օհանյանի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՊՆ նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը, լրագրողի հարցադրմանն ի պատասխան, պարզաբանել է՝ արդյոք ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանին փորձում են քավության նոխա՞զ դարձնել:

«Ե՛վ Դավիթ Տոնոյանը, և՛ զինված ուժերի գեներալիտետը, որոնք ընդգրկված են այդ գործում, նրանք բոլորն էլ չեն խուսափել, եթե ծանուցում ստանային, հանգիստ կերպով կգնային ԱԱԾ: Ավելորդ խուզարկությունները, ավելորդ հռետորաբանությունը… ընդհանուր առմամբ այս իրավիճակում և վերջին տարիներին բանակի նկատմամբ հռետորաբանությունը, բանակի հարցերով PR-ը վեր է ածվել ոչ թե իրական գնահատականի, այլ PR-ի…»,-ասել է Սերան Օհանյանը:

Անդրադառնալով գերիների թեմային՝ նա ասել է, որ եթե գերիներին վերադարձնելու լինեին, մինչև այդ կանեին: