Փաշինյանի թիմը կգտնի քավության նոխազներ՝ պարտության մեղքը նրանց վրա բարդելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

«Սյունիքի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանի թիմը հասարակությանը վարժեցնում է հայկական բնակավայրերի թրքա-ադրբեջանահունչ անվանումներին՝ համոզելով, որ այդ տարածքները մերը չեն, ինչը կապիտուլյացիոն վարքագիծ է»,- այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները չեն ասում՝ Սյունիք, այլ ասում են Զանգեզուր, Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ գրունտային հրաշալի ճանապարհ ունենք, ինչը Հայաստանի շահին դավաճանած ղեկավարի վարքագիծ է»,- նշեց Գալստյանը:

Անդրադառնալով իշխանության նախաձեռնած 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու որոշմանը՝ Գալստյանն ընդգծեց՝ վստահություն չունի, որ օբյեկտիվ քննություն կիրականացնի, քանի որ նախաձեռնողն այս ողբերգության հեղինակ քաղաքական ուժն է։

«Ունեմ արդարացված մտավախություններ, որ պատերազմի վերաբերյալ մենք օբյեկտիվ պատկեր չենք ունենա, քավության նոխազներ կգտնվեն՝ մեղքերը նրանց վրա բարդելու համար»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ