Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը. Հայկ Մարությանը՝ Հայկոյի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

հայկո

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել երգիչ Հայկոյի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ նա «գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը»: 

«Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլև բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաև՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։

Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի ընկեր։

Հ․ Գ․ Այսօր և վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը», - գրել է Երևանի քաղաքապետը:

--00—ԼՄ