Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

հայկո

«Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 18.00-ից՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի)»:

Այս մասին ֆեյսբուքյան սթորի բաժնում գրել է հայ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հիվանդանոցում այսօր 44 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն:

--00--ԱԹ