ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը գրում է.
«Եկամտային հարկը կվերադարձվի 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Գործող 15 աշխատանքային օրվա փոխարեն 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարված եկամտային հարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվին, իսկ բանկային հաշիվների ճշտության ստուգման գործառույթն իրականացնելու է Կենտրոնական բանկը։
Հ. Գ. Համակարգը նախատեսում է ներդնել 2022թ․ հունվարի 1-ից»:
--00—ԼՄ