Isuzu-ն բախվել է գազատարին․ մի քանի շենքի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22,  24News

վթար

Սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 10:230 –ի սահմաններում Երևանի բնակիչ Համբարձում Ստեփանյանը իր վարած Isuzu մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Գոգոլի փողոցի թիվ 5 հասցեում բախվել է գազատար խողովակներին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղակությունների, բարեբախտաբար,  տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով գազատար խողովակների որոշ հատվածներ վնասվել են, պոկվել է գազատար խողովակի երկաթե հենասյունը:

Փաստի առիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:  

  --00—ՄՀ