Ղազինյանը 3-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի տեղակալի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

աժ

ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

«Պարո՛ն Ղազինյան, «Հայաստան» խմբակցությունը կարող է ներկայացնել կա՛մ Ձեր, կա՛մ այլ թեկնածուի։ Կարծում եմ՝ «Հայաստան» դաշինքի քաղաքական դիրքորոշումն իրենք կարտահայտեն համապատասխան գրությամբ», - հայտարարել է նիստը նահագահող Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ այսօր հրավիրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի շրջանակում պետք է հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեր։

--00—ԼՄ