Հրդեհ՝ Կութ գյուղի մոտակայքում․ այրվում է 2 օջախով մոտ 15 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։42-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կութ գյուղին հարակից խոտածածկ տարածքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհն ունի երկու օջախ․ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։

--00—ԼՄ