ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Առնվազն 35 մարդ Է անհայտ կորել Հեյվուդի օկրուգում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) հեղեղումից հետո, որն առաջացել Է «Ֆրեդ» արևադարձային փոթորկի հտևանքով: Օգոստոսի 19-ին այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը եւ տեղի փրկության ծառայութունը:
Ոստիկանների տվյալներով՝ ջրի բարձրացող մակարդակի մասին առաջին հաղորդումներն ստացվել են օգոստոսի 17-ի ցերեկը, ինչից հետո տուժած շրջաններ են ուղարկվել փրկարար խմբեր: Հենց այդ ժամանակ Էլ սկսվել Է տարահանումը: Աղետի գոտում մնացած 54 մարդ փրկված Է, մոտավորապես 35 բնակիչներ անհայտ կորել են: Փրկարարաները փնտրում են նրանց:
ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի հաշվետվությունում ասվում է, որ «Ֆրեդ» արեւադարձային փոթորիկը շարժվում Է դեպի հյուսիս - արեւելք ժամում 28 կիլոմետր արագությամբ: Դրա սահմաններում քամու պոռթկումները հասնում են վայրկյանում 11 մետրի։
--00—ՄՀ