Փաստորեն Արամ Ա-ն ոչ միայն ընդունում է, այլև օրհնում է Արցախը հանձնած «վսեմաշուք պարոնին»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Իշխանյան

Այն որ, ընտրություններ կոչվող ֆարսից հետո, տարբեր երկրների ղեկավարներ շնորհավորելու են Արցախը հանձնող, պարտության պատասխանատուին, պարզից էլ պարզ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Այո, նրանք բոլորը , մեղմ ասած, մեծ արհամարհանք ունեն , թե Հայաստանի, թե նրա անարժանապատիվ ղեկավարի նկատմամբ, բայց աշխարհաքաղաքական տարբեր շահերը պահանջում են, ճանաչել հայ ժողովրդի «ընտրությունը» և հնարավորինս օգտվել իրավիճակից։ Սակայն , ինձ զարմացրեց Մեծի Տան Կիլիկիո, Նորին Սուրբ Օծություն Արամ Ա կաթողիկոսի հղած շնորհավորանք-դիֆերամբն ուղղված վարչապետին։Այսպիսի գովասանքներ և հիացական խոսքեր ոչ մի շնորհավորականում չէր եղել։

Կաթողիկոսի ուղերձը բավականին երկարաշունչ է։Մեջբերենք միայն ուղերձի նախաբանը, մնացյալ մասն արդեն քնարերգություն է․ «Վսեմաշո՛ւք Պրն. Վարչապետ, Քրիստոնէական սիրով ու Հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք Ձեզ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն: Կը շնորհաւորենք Ազգային Ժողովին ընտրութիւնը, ինչպէս նաեւ Ձեր նշանակումը, որպէս Վարչապետ Հայաստանի Հանրապետութեան ու նոր կառավարութեան կազմութիւնը: Արդարեւ, հայ ժողովուրդի ու Հայաստանի պատմութեան վճռադրոշմ մէկ հանգըրուանին, դուք վերստին կը կոչուիք վարչապետի ծանր ու պատասխանատու պաշտօնին»:

Փաստորեն Արամ Ա կաթողիկոսը ոչ միայն ճանաչում և ընդունում է «ընտրություններն» , այլև ողջունում և օրհնում Արցախը հանձնած, պարտության պատասխանատու «վսեմաշուք պարոնին»,- գրել է իրավապաշտպանը։

Զարմանալի է, ինձ թվում էր , որ Կիլիկո կաթողիկոսությունն առավել ազգային նկարագիր ունի և բնականաբար որևէ կախում կամ ակնկալիք չունի Հայաստանի իշխանություններից։

Փաստորեն սխալվում էի»։

--00--ԱՀ