Երևանին պատկանող հողամասում ինքնակամ կառույցը կքանդվի քաղաքապետի որոշմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

ինքնակամ

Երևանի ավագանին անչափ կարևոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
 
«Ըստ դրա, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից: 

Սա, ըստ էության, լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը», - գրել է Կարապետյանը։

--00—ՄՀ