Ջաջուռ գյուղում կայծակնահարվել 2 մարդ. նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

կայծակ

Այսօր ՝ ժամը 18:35 -ին, ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ կայծակնահարությամբ Գյումրի ԲԿ են  տեղափոխվել երկու քաղաքացիներ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ջաջուռ գյուղի գերեզմանատան մոտ գտնվող սարալանջին՝ ժամը 17:00-ի սահմաններում: Գյուղացիները   կայծակնահարվել են գյուղի անասունների նախիրը արածեցնելու ժամանակ, երբ ուժեղ ամպրոպի ընթացքում թաքնվելու տեղ չեն ունեցել:

56 և 45 տարեկան տուժածները  տեղափոխվել են հիվանդանոց: Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը  SHANTNEWS.am-ին փոխանցեց, որ 58-ամյա տուժածը հետազոտվելուց և բուժօգնություն ստանալուց հետո տուն է ուղարկվել, իսկ 1976 թվականին ծնված Ջաջուռ գյուղի բնակիչն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա մոտ ախտորոշվել են այրվածքներ ու թոքի սալջարդ, կյանքին վտանգ չի սպառնում:

--00--ԱՀ