Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Գրիգոր Լուսավորիչ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Համավարակի ընթացքում հազարավոր կյանքեր փրկած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման։ 

Այս նոր բաժանմունքով բժշկական կենտրոնի վերակենդանացման մահճակալների թիվը դառնում է 120՝ փաստացի  ամենամեծը Հայաստանում, ինչպես և ինքնին բժշկական կենտրոնը։

Վերջին երկու տարիներին և հատկապես վերջին մեկ տարում բժշկական կենտրոնը նորովի է դրսևորել իրեն՝ բարձրորակ բուժօգնությամբ, բարեհամբույր վերաբերմունքով, իսկ այժմ նաև նոր տեսքով»:

--00--ԱԹ