Տպագրվել է 70 միլիոն քվեաթերթիկ, 600 հազար տեղեկատվական թերթիկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

քվեաթերթեիկ

Արտահերթ ընտրությունների համար տպագրվել է 70 միլիոն քվեաթերթիկ, 600 հազար տեղեկատվական թերթիկ, նկարահանվել է մի շարք տեսահոլովակներ ընտրակաշառքի դեմ, քվեարկելու մոտիվացիայի ուղղությամբ։  Այս մասին հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Ըստ ԿԸՀ պաշտոնյայի՝ ընտրություններն անցկացվում են կորոնավիրուսի պայմաններում, ինչը լրացուցիչ բեռ է․ 2 միլիոն հատ անձեռոցիկ է բաժանվել, որ սարքը ամեն ընտրողից հետո մաքրվի․

«Բաժանվել է մեկ միլիոն 700 հազար դիմակ, ալկոգել, ախտահանիչներ, տոպրակներ, այն ամեն, ինչ անհրաժեշտ է»,–ասաց նա։

--00—ՄՀ