Արմավիրի 14/29 ընտրատեղամասում «Պատիվ ունեմ»-ի քվեաթերթիկների վրա նշումներ կան. «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Սկանդալ՝ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում: Ըստ «Փաստինֆո»-ի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովում քվերաթերթիկներն ստանալու ընթացքում հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, որ «Պատիվ ունեմ» դաշինքի՝ մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ՝ կատարված կապույտ գույնի թանաքով, որոնք ենթադրաբար կարող են առիթ հանդիսանալ այդ քվեաթերթիկները չեղյալ համարելու համար:

Նման նշումներ են հայտնաբերվել նաև «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա. այդ մասին այսօր հայտարարություն է տարածել փաստաբան Արամ Վարդևանյանը՝ պահանջելով, որ ԿԸՀ-ն ու դիտորդները այդ մասով սպառիչ պատասխան տան:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս